Միացե՛ք մեզ՝ հարյուրավոր սիրիահայ փախստականների ապահովելու կացարանով Հայաստանում, որպեսզի նրանք կարողանան խնամել իրենց երեխաներին և վերականգնվեն պատերազմի պատճառած վնասներից։ 


 Նպատակը 

Սիրիական պատերազմը, որ արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, սանձազերծել է մեր ժամանակների վատթարագույն հումանիտար ճգնաժամը՝ միլիոնավոր անմեղ քաղաքացիների դարձնելով անտուն և խոցելի։ Համաձայն ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալների` 2011թ.-ից ի վեր ավելի քան 15,000 սիրիահայ ապաստան է գտել Հայաստանում: Լավ է, որ Հայաստանի քաղաքային ենթակառուցվածքի շնորհիվ՝ սիրիահայ գաղթականները ապաստան են գտել, ոչ թե վրաններում, այլ քաղաքներում։ 

 Մեր մասին 

#RootsForRefugees –ը շահույթ չհետապնդող արշավ է, որ նախաձեռնել է Armenian Redwood Project-ը՝ ապահովելու Հայաստանում սիրիահայ գաղթականների կացարանի վարձավճարները։ Համագործակցելով Oxfam Armenia-ի և Syrian Armenian Relief Fund-ի հետ՝ արշավը նպատակ ունի մեծացնել 2015թ․-ին սիրիահայ գաղթականներին տրամադրվելիք սուբսիդի չափը։ #RootsForRefugees-ը հիմնվում է լավագույն փորձի վրա և հանդիսանում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից 2014-ին Հայաստանում սկսած ծրագրի շարունակությունը, որից արդեն հարյուրավոր ընտանիքներ են օգտվել։ Մեր համագործակցությունն սկսեց 2015թ․-ին Երևանում ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկերոջ՝ Mission Armenia-ի միջոցով։ 

 Ազդեցությունը 

Մեր նպատակն է մեծացնել Հայաստանի առաձգական տարողունակությունը՝ հօգուտ ապագա փախստականների և այլ խոցելի ընտանիքների, որոնք արդեն ապաստան են գտել Հայաստանում։ Արշավը հնարավորություն կստեղծի խոցելի ընտանիքների համար ունենալ ապահով կացարան, որտեղ կարելի է հոգ տանել երեխաներին և ուշացումով, բայց այնուամենայնիվ` վերականգնվել պատերազմի դառը հետևանքներից։ Մենք խորապես հավատացած ենք, որ վարձի սուբսիդավորման ներդրումը, որ արվում է ընտանիքների և նրանց երեխաների համար, մեծ հաշվով կայուն մոտեցում է՝ չնայած այն հանգմանքին, որ այն կպահանջի շարունական նվիրատվություններ` մասնավոր նվիրաբերողների և միջազգային գործընկերների կողմից, մինչև այս ընտանիքները հարմարվեն իրենց նոր կյանքին։ 

 Ընթացակարգը 

Ձեր նվիրաբերությունները (հանած Indiegogo-ի պահումները) ամբողջությամբ կուղղվեն փախստական ընտանիքների կացության վարձավճարների մարմանը։ Պլանավորման փուլի մեր հաշվարկները ցույց են տվել, որ յուրաքանչյուր ընտանիքի ամսական վարձի սուբսիդավորումը կազմում է $200, որը օրական հաշվարկով $6.6 է։ Սուբսիդավորման վճարները կարող են տատանվել, քանի որ յուրաքանչյուր ընտանիք կստանա համապատասխան փոխհատուցում՝ կախված ընտանիքի անդամների քանակից և ընտանեկան հանգամանքներից, որ տվյալ դեպքում սահմանում է մեր գործընկեր Oxfam-ը։ Կարևոր է նաև նշել, որ այս տարեսկզբին միայն $220,000 գոյացել է օֆլայն Oxfam-ի, Syrian Armenian Relief Fund-ի և այլ փոքրամասշտաբ հիմնադրամերի տրամադրած դրամաշնորհների համագումարից։ #RootsForRefugees արշավի նպատակն է հավաքել ևս $30,000, որն անհրաժեշտ է նախնական որոշմամբ սահմանված $250,000-ը (նախատեսված 2015թ․-ի համար) համալրելու համար։ Իսկ սա նշանակում է, որ այս օնլայն արշավի գումարը կկրկնապատկվի 7 անգամ, եթե հաշվի առնենք արդեն հավաքված $220,000 -ը․ սա նաև նշանակում է, որ ծրագիրը արդեն ինքնին աշխատող է, և կարելի է ասել, որ 99% հավանականությամբ այն կիրագործվի 2015թ․-ին։ 


 Հաճախ տրվող հարցեր 

Արդյո՞ք դուք ՀԿ եք և կարո՞ղ եմ ես ստանալ հաշվետվություն իմ նվիրաբերության և հարկերի վերաբերյալ 

Այո՛։ ANMF Inc.-ը (որ ArmenianRedwoodProject-ի աջակիցներից է) գրանցված է որպես 501(c) (3) ոչ առևտրային կազմակերպություն։ ANMF-ին արվող նվիրատվությունները ազատ են հարկերից՝ օրենքով սահմանված կարգով։ Եթե Դուք հարկատու եք ԱՄՆ-ում և ցանկանում եք կատարել հարկերից ազատ $75 կամ ավելի նվիրատվություն և ստանում եք նվեր, սա կլինի փոխանակում-ներդրում (քվիդ պրո քյու): Մեր հաշվարկներով յուրաքանչյուր նվերի արժեքը կկազմի ձեր նվիրաբերության 20%-ը: Համաձայն IRS ուղեցույցի`բարեգործական կազմակերպությունը $75 և ավելի ներդրումների դիմաց պետք է գրավոր հաշվետվություն ներկայացնի քվիդ պրո ներդրման դիմաց: Քվիդ պրո քյու նվիրատվությունը վճարում է, որ կատարվում նվիրատուի կողմից և հանդիսանում է մասամբ նվիրատվություն, մասամբ էլ` ծառայում ապրանքի կամ ծառայության ձեռքբերմանը: 

 Ինչպե՞ս կարող եմ հարկերից ազատող կտրոն ձեռք բերել 

Նվիրատվություն կատարելուց անմիջապես հետո դուք FirstGiving-ից (Indiegogo-ի վճարային համակարգը) ձեր փոխանցումը հաստատող էլ. նամակ կստանաք։ Այս նամակը կարող է ծառայել հարկերից ազատվելու նպատակին։ 

Ինչպե՞ս է օգտագործվելու ֆոնդը

Մեր մոտավոր հաշվարկը հետևյալն է․

*նկատի ունեցեք, որ այս գումարները չեն ծառայելու անձնակազմի ծախսերի վճարմանը, քանի որ դրանք արդեն ֆինանսավորված են։ Ներքևում ներկայացվող ծախսերը այս պահի դրությամբ մեր ունեցած հաշվարկների պարզագույն արտացոլումն են.  

 Ինչու՞ է անհրաժեշտ իմ օգնությունը, եթե արդեն իսկ միջազգային ընկերություններ են ներգավված գործում 

Մինչ օրս մենք բախտ ենք ունեցել վայելելու բազմաթիվ առատաձեռն անհատների և կազմակերպությունների աջակցությունը։ Մենք նաև համագործակցում ենք Oxfam-ի հայակական ներկայացչության հետ, որը մասնակի համաֆինանսավորելու է սիրիահայ փախստականներ վարձավճարների սուբսիդավորումը։ Մեր հիմնական օֆլայն արշավը , որ իրականացվել է նախկին 6 ամիսների ընթաքցում հնարավոր դարձրեց արագորեն մեկնարկել ծրագիրը 2015թ․-ի փետրվար ամսին։ Սակայն 2015թ․-ի ծրագիրը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է վերջին $30,000-ը, որ կհավաքագրվի ընկերների և համայնքի միջոցով: 

 Ի՞նչ կլինի $30,000-ի սահմանագիծը հատելուց հետո 

$30,000-ի սահմանագիծը հատելուց հետո՝ բոլոր նվիրատվությունները կուղղվեն օգնելու ավելի մեծ թվով փախստականների։ Եվ քանի որ բոլոր նվիրատվությունները կրկնապատկվելու են մեր գործընկերների և նվիրատուների կողմից, ձեր նվիրաբերությունները կրկնակի են մեծացնում հետագա ադեցության ծավալը։ 

 Կարո՞ղ եմ նվիրատվություն կատարել ԱՄՆ-ից դուրս 

Անխոս։ Indiegogo-ն ընդունում է միայն միջազգային կրեդիտ քարտեր, բայց ոչ բանկային կամ դեբետային քարտեր։ Ցավոք, PayPal նույնպես չենք կարող ընդունել, ուրեմն միջազգային նվիրատվություն անելու համար անհրաժեշտ է կրեդիտ քարտ։ 

Կարո՞ղ եմ նվիրատվություն կատարել կտրոնով 

Այո՛, դուք կարող եք ձեր նվիրատվությունը ուղարկել հետևյալ հասցեով․ Կտրոնը ուղարկել ANMF Inc.-ին Հասցե՝ 12400 Ventura Boulevard # 261, Studio City, CA 91604 

Խոշոր նվիրատվություններ․ ինչպե՞ս կարող եմ նվիրաբերել $10,000 կամ ավելի գումար 

Ոչ առևտրային վճարային համակարգը (FirstGiving), որ զբաղվում է փոխանցումներով, կարող է ընդունել $10,000 և ավելի ուղիղ փոխանցումներ։ Եթե դուք պատրաստվում եք խոշոր փոխանցում կատարել FirstGiving-ի միջոցով, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ armenianredwoodproject@gmail.com հասցեով: Մենք կապ կհաստատենք Indiegogo-ի մասնագետի հետ, ով կաջակցի ձեզ փոխանցման հարցում: 

 Ո՞մ դիմել լրացուցիչ հարցերի դեպքում

Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ կոնտակտային ձևի միջոցով: Մենք հնարավորինս արագ կպատասխանենք ձեր հարցերին: